Մեկ օրվա ընթացքում Սիրիա է վերադարձել ավելի քան 300 փախստական Լիբանանից և 900 մարդ՝ Հորդանանից: Տվյալները հրապարակվել է ՌԴ ՊՆ կայքում: Ստացված տեղեկությունների համաձայն՝ Սիրիայում մշտական բնակության է վերադարձել 21 փախստական: Հայտի է նաև, որ Սիրիայի ԶՈՒ ինժեներական ստորաբաժանումները շարունակում են վտանգավոր գոտիներում ականազերծման աշխատանքները: Մեկ օրում մասնագետներն ականազերծել են 2.3 հա տարածք՝ հայտնաբերելով և ոչնչացնելով 38 պայթյունավտանգ իր: