Եվրոպական դատարանն այսօր հրապարակած վճռով ճանաչեց 2008 թվականին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Մաթևոսյանի իրավունքների խախտումները: ՄԻԵԴ-ի վճռով՝ 2008-ի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ խախտվել են Դավիթ Մաթևոսյանի արդար դատաքննության և հավաքների ազատության իրավունքները:
Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոնի դատարանը Դավիթ Մաթևոսյանին մեղավոր էր ճանաչել «իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար»: Մաթևոսյանը բացառապես ոստիկանական ցուցմունքների հիմքով էր 2008 թ. հունիսին դատապարտվել նախատեսված պատժի առավելագույն չափով՝ 3 տարվա ազատազրկման: ՄԻԵԴ Վճռի համաձայն՝ ՀՀ կառավարությունը պարտավոր է Դավիթ Մաթևոսյանին տրամադրել 13 հազար 200 եվրոյի հատուցում: