Այսօր կառավարության նիստի ընթացքում վարչապետը կարևորեց Զինծառայողների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում կայացված որոշումը, որի համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ից աջակցություն կստանան նաև 1998 թվականի հունվարի մեկը ներառյալ և դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողի ընտանիքի անդամները, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողները:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ սոցիալական արդարության սկզբունքը առաջնային Է. եթե զոհված սպայի ընտանիքը պետությունից արդեն իսկ ստանում է 60.000 դրամ, ապա հիմնադրամից կստանա հավելյալ 240.000 դրամ՝ կախված ընտանիքի անդամներից և այլ չափորոշիչներից:
Վարչապետն ընդգծեց, որ չնայած Զինծառայողների ապահովության հիմնադրամի գործունեության 1.5 տարվա ընթացքում այդ պրոցեսը 19 տարով արդեն «ետ են տարել», ինչը բարդ աշխատանքնային պրոցես է, գերնպատակը գործընթացը մինչև անկախության մեկնարկ «ետ տանելն է»: