Այսօր հանցագործ Էրդողանը հարձակվում է Սիրիայի հյուսիսի անվտանգ բնակչության դեմ՝ իբր ահաբեկչության դեմ պայքարելու համար։ Այս մասին հայտարարել են Սիրիայի արտաքին գործերի նախարարությունից:
Հաղորդագրությունում նշված է, որ Թուրքիայի նախագահի հայտարարությունները սիրիական ժողովրդին ու նրա իրավունքները պաշտպանելու ձգտման մասին կարող են բխել միայն մի մարդուց, որը կտրված է իրականությունից։
Դամասկոսից զգուշացրել են, որ Սիրիան դիմակայելու է թուրքական ագրեսիային բոլոր ոլորտներում, իր տարածքի ցանկացած հատվածում։
«Սիրիացիների պաշտպանությունը միայն սիրիական բանակի և սիրիական պետության խնդիրն է»,- նշված է հայտարարությունում։