Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել 57-ամյա լեհ գրող Օլգա Տոկարչուկն ու ավստրիացի հեղինակ Պետեր Հանդկեն: Տոկարչուկը 2018 թվականի գրականության բնագավառի մրցանակակիրն էր, սակայն սեռական բնույթի սկանդալի պատճառով պարգևատրումը հետաձգվել էր: Մինչդեռ 76 տարեկան Պետեր Հանդկեն այս տարվա դափնեկիր է: Դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմում կայանալիք հանդիսավոր մրցանակաբաշխության ժամանակ Նոբելյան մրցանակակիրներից յուրաքանչյուրը կստանա 9 մլն շվեդական կրոն (908 հազար ԱՄՆ դոլար): Ակնկալվում է, որ երկու դափնեկիրներն էլ ներկա կլինեն: