Հայաստան են ժամանել իրաքցի գոծիչներ, որոնք հենց առաջին օրն այցելելով Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Պատվիրակության կազմում են Իրաքի պատմաբանների միության նախագահ, «ՅՈՒՆԵՍԿՕ-Իրաք» թերթի գլխավոր խմբագիր, դոկտոր Ջավադ Քարմո Բեյրանին, գրող, լրագրող Ֆիքրադ ալ Բաղդադին, ճարտարապետ, քաղաքական և անվտանգության ոլորտների հետազոտող Մուդամեդ ալ Ուգայլին և ազգութեամբ եզդի, ցեղապետ Խալեդ Տախիլ Սայիդ Համոն: