Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵՄ-ի հասցեին պատասխան քննադատությամբ է հանդես եկել: Թուրքիայի ղեկավարը սպառնացել է, որ դռները կբացի փախստականների առաջ:
«Մենք ահաբեկիչների հարձակումների սպառնալիքի տակ ենք, և մեզ մոտ ապաստան են գտել 3.5 միլիոն սիրիացի փախստականներ, որոնք չեն կարողանում վերադառնալ հայրենիք: Հիմա նրանք, որոնք երբևէ չեն տեսել Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը, Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերին, մեզ ասում են՝ Մի կո՛ղմ քաշվեք: Եվրամիությու՛ն, ի վերջո, ուշքի արի... ԵՄ-ն երբեք անկեղծ չի եղել, մշտապես խաբում են մեզ: Եթե նրանք ասեն, որ այս օպերացիան զավթում է մեր կողմից՝ մենք դռները կբացենք փախստականների առաջ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը: