Թուրքիայի ու Գերմանիայի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Հայկո Մաասը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սիրիայի հյուսիսային շրջաններում Թուրքիայի ռազմական գործողությունների վերջին զարգացումները: Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը հայտնել է, որ երկրի գլխավոր դիվանագետը բանակցություններ է վարել նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Աղբյուրը հրաժարվել է հայտնել այլ մանրամասներ: