Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է նաև Սաուդյան Արաբիայի ու Եգիպտոսի իշխանություններին, որոնք նույնպես դատապարտել էին Անկարայի ռազմական գործողությունները Սիրիայում:
«Թող Սաուդյան Արաբիան հայելու մեջ նայի՝ ո՞վ է Եմենին հասցրել այդ վիճակին: Նախ՝ թող դրա համար պատասխան տա: Դուք մեզ նման բան ասելու իրավունք չունեք: Եգիպտոսն ընդհանրապես թող լռի. այնտեղ ղեկավարում է մի մարդ, որը սպանել է ժողովրդավարությունն իր երկրում»,- հայտարարել է Էրդողանը: