«Սիրիայի դեմոկրատական ուժեր» դաշինքի քրդական խմբավորումները «Twitter»-ում հայտնել են, որ թուրքական զորքերը հարվածել են սիրիական մի բանտի, որում «ԴԱԻՇ» խմբավորման ահաբեկիչներն են։ Նրանք նաև շեշտել են, որ Թուրքիան ոչնչացնում է «ԴԱԻՇ»-ի դեմ մինչև այժմ գրանցած հաջողություններն ու ձեռքբերումները:
Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ Քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները ծանր սպառազինություն չեն ստացել ԱՄՆ-ից, որով կարող են դիմակայել թուրքական ինքնաթիռներին կամ տանկերին: