Լոս-Անջելեսում Սերժ Թանկյանն ամեն օր դիտում է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ը և քաջատեղյակ է Հայաստանի իրադարձություններին: Նրա խոսքով՝ ընկերների հետ վաղուց էին որոշել բիզնես հիմնել Հայաստանում և, առիթը բաց չթողնելով, այժմ Երևանում ներկայացրել են իրենց ապրանքանիշը: