Աշգաբադում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները: Այս մասին հայտնել են Հայաստանի արտգործնախարարությունից:
Լավրովը նշել է, որ Երևանի և Մոսկվայի միջև ամենաբարձր մակարդակով երկխոսություն կա, և այդ ամենն ամրապնդվում է ակտիվ տնտեսական գործակցությամբ:
Ռուսաստանի արտգործնախարարությունից էլ հայտնել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր, կարծիքներ են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: