ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ուշադիր հետևում է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին և պատրաստ է «ուժեղ հարված հասցնել» Թուրքիային, եթե Անկարան չպահպանի խաղի կանոնները:
«Ես փորձում եմ ավարտին հասցնել անվերջ ընթացող պատերազմները: Հայտարարում եմ, որ պատժամիջոցներ կկիրառեմ ու ֆինանսական լուրջ հարված կհասցնենք Թուրքիային, եթե Անկարան խախտի խաղի կանոնները: Ես ակնդետ հետևում եմ»: Իր թվիթերյան էջում գրել է Սպիտակ տան ղեկավարը: ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ բանակցում է հակամարտող երկու կողմերի հետ էլ: