Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների վերսկսումն ու լարվածության խորացումը կարող են հանգեցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերածննդին: ՄԱԿ-ը հանդես է եկել մտահոգիչ հայտարարությամբ.
«Ցանկացած նոր ռազմական գործողություն կարող է հանգեցնել անվտանգության կորստի և քաոսի, ռիսկային այնպիսի հանգամանքների, որոնց առկայության դեպքում կարող է վերածնվել «Իսլամական պետությունը»:
ՄԱԿ-ը հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել վերսկսել երկխոսությունն ու ռազմական գործողությունների ժամանակ առաջնահերթ ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը: Ավելի վաղ, ՄԱԿ-ը մտավախություն էր հայտնել ռազմական գործողությունների պայմաններում փախստականների թվի ավելացման առնչությամբ: