ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է ստի դետեկտորի միջոցով բացահայտել ԶԼՄ-ներին գաղտնի տեղեկություններ հաղորդող Սպիտակ տան աշխատակիցներին:
Ամերիկայի առաջնորդը «ինֆորմատորներին» համեմատել է լրտեսների հետ՝ քննարկելով նրանց պատժելու միջոցները: Միացյալ Նահանգների ղեկավարն այդ մասին մտածել էր դեռ ընտրություններից անմիջապես հետո, բայց մինչև այժմ Թրամփի օգնականներին հաջողվել է համոզել նրան նման միջոցառման անարդյունավետության մեջ: Այնուամենայնիվ, որոշ աշխատակիցներ ինքնակամ անցել են ստի դետեկտորի թեստը՝ տեղեկատվության արտահոսքում իրենց անմեղությունն ապացուցելու համար:
Հիշեցնենք, որ Թրամփը միշտ դժգոհել է, որ Սպիտակ տանը գտնվելու առաջին իսկ օրվանից ենթարկվել է «ստախոս» լրատվամիջոցների և «կախարդների որսի» կողմնակիցների հարձակումներին: