ՄԱԿ-ն ունի 230 մլն դոլարի պակասորդ և կարող է առանց գումարի մնալ այս ամսվա վերջին: Նման մտահոգիչ հայտարարությամբ է հանդես եկել միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: ՄԱԿ-ի 37 հազար աշխատակիցներին ուղղված նամակում գլխավոր քարտուղարը հայտնել է, որ լրացուցիչ միջոցներ պետք է ձեռնարկվեն աշխատավարձերը վճարելու և այլ ծառայությունների վճարները կատարելու համար: ՄԱԿ-ի անդամ երկրների՝ կառույցին փոխանցած գումարը ծածկում է ՄԱԿ-ի 2019 թվականի բյուջեի միայն 70 տոկոսը: Գուտերեշի հավաստմամբ, ծախսերը նվազեցնելու համար, հավանաբար, անհրաժեշտ կլինի հետաձգել համաժողովները, նվազեցնել մատուցվող ծառայություններն ու սահմանափակել ճանապարհորդությունները: