Իտալացի մարզիչ Լուչիանո Սպալետին հնարավոր է գլխավորի իտալական «Միլանը»: Իտալացի հանրահայտ լրագրող Ջանլուկա դի Մարցիոն հայտնել է, որ 60-ամյա մասնագետն արդեն միլանյան ակումբի հետ համաձայնեցրել է պայմանագրի կետերը: Իտալական մեկ այլ լրատվամիջոցի հաղորդմամբ՝ «Միլանի» գլխավոր մարզիչ Մարկո Ջամպաոլոն արդեն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Ա սերիայի 7 տուրից հետո Միլանը վաստակած 9 միավորով 13-րդ տեղում է: