Սեպտեմբերի 12-ին դատարանի մոտ տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցվել է քրեական գործ:
Սեպտեմբերի 12-ին Շենգավիթի դատարանի շենքի մոտ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կողմից ծեծի ենթարկված քաղաքացին «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում է: Նա հրաժարվում է տեսանկարահանվել և մեկնաբանել կատարվածը: Վիճակը, ըստ բուժող բժիշկ Արմենակ Բդոյանի, բավարար է, անհրաժեշտ է վիրահատել:
Մանրամասները՝ տեսանյութում