Շարունակվում է ՀՀ սահմանամերձ գյուղերի ավելի քան 700 երեխաների մասնակցությունը երևանյան մշակութային և ժամանցային միջոցառումներին:
Մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը սահմանամերձ գյուղերի 9-13 տարեկան 700 երեխա կայցելի Երևան՝ մասնակցելու կրթական, ժամանցային ուշագրավ նախաձեռնության: Երեխաները մայրաքաղաք են գալիս 50-60 հոգանոց խմբերով. կրթական հետաքրքիր շրջայցից ու մի լավ զվարճանալուց հետո օրն ամփոփվում է Ազգային պատկերասրահում: Ծրագիրն իրականացնում է «Իմ քայլը» հիմնադրամը:
Մանրամասները՝ տեսանյութում