Մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցումների բացման հանդիսավոր արարողությունը:
Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում մեկնարկել են «Խաղաղության մարտիկ» մրցումները, որին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Մրցումներն անցկացվելու են Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Նրանք օրեր շարունակ մրցելու են մի շարք անվանակարգերում։ Հանդիսավոր բացմանը ներկա է եղել նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
Մանրամասները՝ տեսանյութում