Մանվել Գրիգորյանը սպառնալիքով տիրացել է Թորոսյանների ընտանիքին պատկանող բենզալցակայանին:
Թորոսյանների ընտանիքը պնդում է, որ 2003-ին Մանվել Գրիգորյանը նախ սպառնացել, ահաբեկել, հետո էլ խլել է իրենց պատկանող գազալցակայանը: Պետրոս Թորոսյանը սեփականության բոլոր փաստաթղթերը ձեռքին այս տարիների ընթացքում դատական քաշքշուկներում չի կարողացել ապացուցել գույքի վերաբերյալ իր իրավունքը: Լցակայանն այժմ տնօրինում է Մանվել Գրիգորյանի կնոջ հիմնադրած «Էջմիածնի Մաքրություն» ընկերությունը:
Մանրամասները՝ տեսանյութում