Արամ Առաջինի ձեռամբ վերաօծվեց Հալեպի Սուրբ Քառասուն Մանկանց մայր եկեղեցին։
Մարտի 30-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի ձեռամբ վերաօծվեց Հալեպի Սուրբ Քառասուն Մանկանց մայր եկեղեցին։ 5-րդ դարի պատմություն ունեցող այս տաճարն ազգային կարևոր նշանակություն է ունեցել սիրիահայության և հայկական Սփյուռքի կյանքում: Բացի եկեղեցուց, այն եղել է նաև հայության դպրության ու գրատպության ամենահզոր կենտրոններից մեկը, որի շուրջ էլ կենտրոնացել էր հայկական թաղամասը:
Մանրամասները՝ տեսանյութում