ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ժամանել է Աբու Դաբի:
Հունվարի 15-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում կմեկնարկի կայուն զարգացման շաբաթվա ամենամյա ֆորումը: 175 երկրից ներկա է շուրջ 4000 մասնակից՝ նախագահներ, դեսպաններ, նախարարներ, ձեռնարկատերեր և մեդիայի ներկայացուցիչներ: Քննարկվելու են տեխնլոգիական նորամուծությունները, մաքուր էներգիայի օգտագործման հնարավորությունները, ինչպես նաև կլիմայի փոփոխության հետևանքները: Քիչ առաջ Աբու Դաբի է ժամանել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում