Արամ Սիմոնյանը չի պատրաստվում հրաժարական տալ:
Պետական վերահսկողական ծառայության պետի հայտարարությունից հետո Երևանի պետական համալսարանի ռեկտորն ուշ երեկոյան ասուլիս հրավիրեց: Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր հիմնադրամին հասցված 800 մլն դրամի վնասի մասին և հավաստիացրել, որ եթե ավելի երկար ուսումնասիրեին, վնասների արձանագրումները կավելանային: Իսկ մանրամասները խոստացել է ներկայացնել ասուլիսում: Արամ Սիմոնյանը մինչև վերահսկողականի ասուլիսը շտապեց հակադարձել ՊՎԾ պետին ու հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ:
Մանրամասները՝ տեսանյութում