Հայ արտադրողի ապրանքատեսականին՝ Մոսկվայի սրտում:
200-ից ավելի հայ արտադրողի ապրանքատեսականին ներկայացված է Մոսկվայի սրտում գտնվող հայկական տաղավարում: Ռուսական մեծ շուկա մտնելու առաջին քայլը հենց այստեղից է սկսվում: Այցելուների 90 տոկոսը ռուսներ ու օտարերկրացի զբոսաշրջիկներ են: Գալիս են այստեղ հայկական մթերք համտեսելու, շփվելու մշակույթի հետ, հուշանվերներ գնելու: Ամեն տարի ներկայացվող արտադրողների թիվը տասնյակներով ավելանում է՝ խոշորից մինչև անհատ արտադրող: Շուտով կբացեն նաև բարձր տեխնոլոգիաների տաղավարը:
Մանրամասները՝ տեսանյութում