Հայաստանում է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերի պատասխանատու Հարլեմ Դեզիրը:
Հայաստանում է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերի պատասխանատու Հարլեմ Դեզիրը: Հոկտեմբերի 24-ին եղել է Հանրային հեռուստաընկերությունում, հանդիպել գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի, լրատվական ծառայության ղեկավարի հետ: Քննարկել են մեր երկրում խոսքի և մամուլի ազատության հարցերը, ԵԱՀԿ հնարավոր աջակցության ուղիները: Ըստ Դեզիրի՝ առաջիկայում կկազմակերպվեն սեմինարներ, որոնք կօգնեն ոստիկաններին ավելի հարգալից լինել մամուլի նկատմամբ: ԵԱՀԿ ներկայացուցիչը նաև անդրադարձել է հետհեղափոխական Հայաստանի մեդիա դաշտին: