ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կարիքների գնահատման առաքելությունը այցելել է Հանրային հեռուստաընկերություն:
Հայաստանում դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կարիքների գնահատման առաքելությունը այցելել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն: Այստեղ քննարկել են ընտրությունների լուսաբանման հարցերը: Կվերադառնան դեկտեմբերին՝ պետության կարիքների ամփոփիչ գնահատականով ու որոշումով, թե ինչպիսի օժանդակություն պետք է ցուցաբերեն Հայաստանին: