Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված Առաջին ալիքի տոնական եթերը հագեցած է լինելու:
Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված Առաջին ալիքի տոնական եթերը հագեցած է լինելու: Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 17:30, եթերում կլինի «Հազարամյակների ճամփորդ. Երևան» փաստավավերագրական ֆիլմի առաջին մասը, իսկ երկրորդ մասը եթերում կլինի հոկտեմբերի 21-ին՝ 17:40: Հոկտեմբերի 21-ին՝ 15:05, հեռուստադիտողների ուշադրությանը կներկայացնենք Միքայել Պողոսյանի՝ մեր քաղաքի մասին պատմող «Երևան ջան» ֆիլմը: Իսկ Երևանի 2800-ամյակին նվիրված Հանրապետության հրապարակում կայանալիք տոնական համերգը եթերում կլինի նույն օրը՝ 21:45-ին: