Ազնավուրը հուղարկավորվել է Մոնֆոր Լ՛Ամորիի ընտանեկան գերեզմանոցում՝ ծնողների կողքին:
Ազնավուրը հուղարկավորվել է Փարիզից արևմուտք գտնվող Մոնֆոր Լ՛Ամորիի գերեզմանատանը՝ ծնողների կողքին: Մինչ այդ Փարիզի հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ տաճարում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է աշխարհահռչակ հայի հոգեհանգստի կարգը։ Փարիզի այս նշանավոր տաճարում է մկրտվել ու պսակադրվել Ազնավուրը: