Ի հիշատակ լեգենադար շանսոնյե Շառլ Ազնավուրի՝ կխոնարհվի ՀՀ պետական դրոշը:
Այսօր Հայաստանում և Արցախում սգո օր է: Ի հիշատակ ազգային հերոս, լեգենադար շանսոնյե Շառլ Ազնավուրի՝ Հայաստանի Հանրապետության պետական կառույցներում և արտերկրում գտնվող Հայաստանի բոլոր դիվանագիտական առաքելություններում կխոնարհվի պետական դրոշը: Հեռուստաեթերից դուրս կգան բոլոր ժամանցային հաղորդումները:
Այսօր Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայությունը վերջին հրաժեշտը կտա մեր ժողովրդի մեծանուն զավակին: Աշխարհահռչակ շանսոնյեն կհուղարկավորվի այսօր, Փարիզից ոչ հեռու՝ Մոնֆոր Լամորիում գտնվող ընտանեկան գերեզմանատանը: Լեգենդար շանսոնյեի ընտանիքի անդամների խնդրանքով հուղարկավորության արարողությունը չի լուսաբանվի: