Էդվին Մրոզի անվան Համաշխարհային պետական գործչի մրցանակն այս տարի շնորհվել է Արմեն Սարգսյանին։
Արևելք-արևմուտք ինստիտուտի համահիմնադիր, ամերիկացի դիվանագետ Ջոն Էդվին Մրոզի անվան Համաշխարհային պետական գործչի մրցանակն այս տարի շնորհվել է այցով Միացյալ Նահանգներում գտնվող Արմեն Սարգսյանին: Հայաստանի նախագահը մասնակցել է 25-րդ Գալա մրցանակաբաշխությանը: