Հանրային հեռուստաընկերությունում տեղի ունեցած վիճակահանության արդյունքում հայտնի դարձավ, թե որ կիսաեզրափակչում հանդես կգա մասնակիցներից յուրաքանչյուրը:
«Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի մեկնարկին մնացել են հաշված օրեր:
Տոնական երեք հաղորդումները կվարեն «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի 2011-ի և 2015-ի հայաստանյան ներկայացուցիչներ Դալիթան և Միկան: Այժմ նրանք միասին կլինեն «Դեպի Մանկական Եվրատեսիլի» բեմում:
Օրեր առաջ Հանրային հեռուստաընկերությունում տեղի ունեցած վիճակահանության արդյունքում հայտնի դարձավ, թե որ կիսաեզրափակչում հանդես կգա մասնակիցներից յուրաքանչյուրը:
Սեպտեմբերի 9-ին առաջին կիսաեզրափակիչ փուլում մասնակիցները հանդես կգան հետևյալ հերթականությամբ.
-
Աննա
-
Արփի
-
Նարե Էլիզբարյան
-
Գոռ X
-
Վարդան Մարգարյան
-
1+1
-
Էլիզա
-
Անի
-
Մարիա Պետրոսյան
-
L.E.V.O.N
-
Լիա
Սեպտեմբերի 16-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչում մասնակիցները ելույթ կունենան հետևյալ հերթականությամբ.
-
Սաթի
-
Սերժ Առաքելյան
-
Սիլվա Գրիգորյան
-
Յուրահատուկ
-
Վովա
-
Լիլի
-
Սեկունդա
-
Մելիսա
-
Վահագն Մեսրոբյան
-
Էրիկ
-
Անահիտ Առաքելյան
-
Հարութ Հարությունյան
«Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի առաջին կիսաեզրափակիչը Առաջին ալիքի ուղիղ եթերում կլինի սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19:45-ին: Երկրորդ կիսաեզրափակիչը՝ սեպտեմբերի 16-ին, իսկ եզրափակիչը՝ սեպտեմբերի 23-ին: