Առաջին ալիքի նոր եթերաշրջանը մեկնարկում է նաև էքստրիմով:
«Հատուկ Ջոկատը» Առաջին ալիքի և Պաշտպանության նախարարության համատեղ ծրագիրն է: Հաղորդման շրջանակում 18-45 տարեկան տարբեր մասնագետներ, պարզապես համարձակ քաղաքացիներ, հաղթահարելով անանցանելի թվացող արգելքներն ու պատնեշները, փորձելու են դառնալ իսկական զինվոր: