Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է նիստին:
Վերաքննիչ դատարանը հետաձգել է երկրորդ նախագահի կալանքի դեմ բողոքի քննությունը: Դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ նիստը սկսվել էր կեսօրից: Ռոբերտ Քոչարյանը ներկա էր նիստին: Նա նաև ելույթ է ունեցել:
ՀՀ երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար: Կալանավորվել է հուլիսի 27-ին:
Դռնփակ նիստից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողներին տեղեկացրել է, որ նիստը կշարունակվի վաղը:
«Ակնկալիքները դրական են»,- ասել է պաշտպանը: Քոչարյանի մյուս պաշտպանը՝ Հայկ Ալումյանը, հայտնել է, որ կալանքի որոշումը փոխելու՝ քննիչի առարկությունները չեն տարբերվում Առաջին ատյանի դատարանում ներկայացվածից: