Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 5-ը ներառյալ, միայն էլեկտրոնային տարբերակով և միայն
[email protected] էլեկտրոնային հասցեին՝ «Լրատվական թողարկումների մեկնաբան» նշումով:
Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է լրատվական թողարկումների մեկնաբանների մրցույթ: Տարիքային և սեռային սահմանափակում չկա:
Թեկնածուներից պահանջվում է.
-
Բարձրագույն կրթություն, մեկնաբանի կամ հաղորդավարի՝ առնվազն 1 տարվա, և լրագրողի կամ խմբագրի՝ առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ (կայք, թերթ, ռադիո, հեռուստատեսություն, ժանրը կարևոր չէ):
-
Տիրապետել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի, միջազգային հարաբերությունների, նորագույն պատմության կարևորագույն դրվագների, հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների և պետական, քաղաքական, հասարակական գործիչների գործունեության մասին բազային տեղեկատվությանը:
-
Մտածել ոչ օրդինար, կարողանալ հնարավորինս արագ, գրագետ և սրամիտ շարադրել ասելիքը՝ հնարավորինս կարճ տեքստով: Տիրապետել իմպրովիզի նվազագույն հնարավորություններին:
-
Լինել սթրեսակայուն, աշխատասեր, պրպտող, ընկերասեր և շփվող:
Հայտերն ընդունվում են հետևյալ փաթեթով․
-
Curriculum Vitae (PDF ֆորմատով):
-
500-600 նիշանոց մոտիվացիոն նամակ այն մասին, թե ինչու է այս աշխատանքը համապատասխանում հատկապես հենց դիմողին։
-
Տեսանյութի (պարտադիր Youtube) փակ հղում, որտեղ դիմողը որպես մեկնաբան կարդում է իր կողմից գրված բացումը (подводка) հետևյալ տեսանյութի համար` https://youtu.be/Cnq_kR5k8xo
-
Տեսանյութը կարող է նկարահանված լինել ցանկացած տեսանկարահանող սարքով:
Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 5-ը ներառյալ, միայն էլեկտրոնային տարբերակով և միայն [email protected] էլեկտրոնային հասցեին՝ «Լրատվական թողարկումների մեկնաբան» նշումով: Կդիտարկվեն միայն ամբողջական փաթեթով ներկայացված հայտերը:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դիմողներին հետաքրքրվածության համար և տեղեկացնում ենք, որ հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները: