Վերջնագրեր ներկայացնելու փորձերը հղի են անկանխատեսելի զարգացումներով:
Երևանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ մտահոգություն է հայտնել պաշտպանության նախարարության կոլեգիան։ Ըստ հաղորդագրության՝ վերջնագրեր ներկայացնելու փորձերը հղի են անկանխատեսելի զարգացումներով, որոնք կարող են լրջորեն ազդել նաև սահմանային իրադրության սրման վրա։