Լարվածությունը լիցքաթափելու ու երկխոսելու կոչեր են արել մեր երկրի մշակութային գործիչներն ու հռչակավոր մարզիկները:
Լարվածությունը լիցքաթափելու ու երկխոսելու կոչեր են արել մեր երկրի մշակութային գործիչներն ու հռչակավոր մարզիկները: Օլիմպիական, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոններն ու փոխչեմպիոնները համատեղ հայտարարությամբ բոլորին սթափության ու սառնասրտության կոչ են արել: Երկրին վնասող քայլերը բացառելու համատեղ լուծումներ փնտրելու կոչ են արել Հայաստանի շախմատի հավաքականի տարբեր տարիների անդամները: