Հայաստան-Արցախ գործակցության նոր ուղիներ են փնտրում ԿԳ նախարարները:
«Շուշիի, Ստեփանակերտի ու Գորիսի համալսարաններն այսօր կողք կողքի են գործում»,- ասել է Լևոն Մկրտչյանը: Հայաստանի ագրարային և Շուշիի տեխնոլոգիական համալսարանների միջև գործակցության փաստաթուղթ է ստորագրվել: Բուհական կրթության հատվածից բացի՝ պետք է խորացնել գործակցությունը նաև հանրակրթության ոլորտում՝ ընդգծել են նախարարները: