Արտոնյալ ռեժիմն ուժի մեջ կմտնի ապրիլի 22-ից:
Վաշինգտոնը Հայաստանից արտահանողների համար վերականգնել է Արտոնությունների ընդհանրացված համակարգի՝ GSP-ի ռեժիմը: Այս մասին «Արմենպրեսը» տեղեկացել է ԱՄՆ Մաքսային և սահմանային պաշտպանության գործակալության կայքից:
Արտոնյալ ռեժիմն ուժի մեջ կմտնի ապրիլի 22-ից և կգործի մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը: Տարեսկզբից մինչև ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածը ներմուծում իրականացրած ընկերությունները, որոնք վճարել են ավելի բարձր մաքսատուրք, քան նախատեսված էր GSP-ի շրջանակներում, հետ կստանան իրենց գումարները: