Բեռնատարի վարորդը և ավտոբուսի մեկ ուղևոր տեղում մահացել են:
Բախվել են Երևանից Տվեր ուղևորվող ավտոբուսն ու բեռնատարը: Բեռնատարի վարորդը և ավտոբուսի մեկ ուղևոր տեղում մահացել են: Ավտոբուսում 50 մարդ է եղել՝ 48 ուղևոր և 2 վարորդ: Վթարից տուժել է 9 քաղաքացի, որոնցից 8-ը Հայաստանի քաղաքացիներ են: