Ընդդիմությունն առաջարկում է իջեցնել ակցիզային հարկի դրույքաչափը:
Խորհրդարանի տնտեսական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների ներկայացրած օրենսդրական փոփոխությանը: Այն առաջարկում է իջեցնել և 2017թ. դեկտեմբերի 1-ի մակարդակին վերադարձնել ակցիզային հարկի դրույքաչափը, նվազեցնել նաև եկամտահարկի դրույքաչափը: Ձայները բաշխվել են 5 կողմ և 5 դեմ հարաբերակցությամբ: Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նշել է, թե հավասար ձայները նշանակում են, որ հանձնաժողովը դրական եզրակացություն չի տալիս: Ընդդիմության առաջարկած հարկային օրենսգրքի փոփոխությունը խորհրդարանը կքննարկի փետրվարի 16-ի արտահերթ նիստում: