Հանրապետության Նախագահն իր նստավայրում թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել մի խումբ մտավորականների հետ:
Երկրի ղեկավարը Նախագահի նստավայրում թեյի սեղանի շուրջ զրուցել է մի խումբ մտավորականների հետ, լսել նրանց մտքերը մտահոգող խնդիրների մասին ու պատասխանել հարցերին: Նախագահից մասնավորապես հետաքրքրվել են, թե նա՝ որպես երկրում երկար տարիներ պատասխանատու պաշտոններ զբաղեցրած, բազում դժվարություններով, պատերազմով անցած անձ և քաղաքական առաջնորդ, ինչպիսի՞ն է պատկերացնում ապագա նախագահին:
Սերժ Սարգսյանը նշել է, որ հաջորդ նախագահը մի անհատ պետք է լինի, որն անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում և՛ երկրի ներսում, և՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս: Ապագա նախագահը, Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, ունենա հեղինակություն և, որ ամենակարևորն է՝ անկողմնակալ մարդ լինի, որը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել: