Հանձնաժողովը պատժիչ լծակներ կկիրառի պետական գնումների մրցույթում ծանոթ-բարեկամներին ուղղորդողների նկատմամբ:
Նոր տարում մրցակցային շուկան խախտումներից կպաշտպանի հակամենաշնորհային նոր օրենսգիրքը: Սա երաշխիք է, որպեսզի կարագի անվան տակ մեզ սփրեդ չվաճառեն, խտացրած կաթը փոխարինիչ չլինի, իսկ պաշտոնյաները օրենքի տառին հետևեն պետական գնումների ժամանակ: