Եկող տարի գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի տեսադաշտում պետք է մնա այդ խմբերի մարդկանց ընտանիքներին սոցիալական և բարոյահոգեբանական աջակցության տալու հարցը:
Եկող տարի գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի տեսադաշտում պետք է մնա այդ խմբերի մարդկանց ընտանիքներին սոցիալական և բարոյահոգեբանական աջակցության տալու հարցը. նիստին հանձնարարել է հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Ամփոփելով 2017-ին արվածը՝ նա դրական է գնահատել հանձնաժողովի անդամների և առընթեր աշխատանքային խմբի գործունեությունը: