Ամենաէժանն այն էներգիան է, որը չի ծախսվում. «Եվրամիությունը էներգետիկայի համար» երեւանյան համաժողովի օրակարգում Հայաստանում էներգիայի խնայողության հարցն էր:
Ամենաէժանն այն էներգիան է, որը չի ծախսվում. «Եվրամիությունը էներգետիկայի համար» երեւանյան համաժողովի օրակարգում Հայաստանում էներգիայի խնայողության հարցն էր: Թեև Հայաստանը տարածաշրջանում առաջին էներգախնայող երկիրն է, բայց այս տարվա ազգային ծրագրով նախատեսված է բազային սպառումը կրճատել ևս 20 տոկոսով: Նախարարությունների, դոնորների, միջազգային ու ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ Եվրամիության պատվիրակության անդամները քննարկել են էներգախնայողության խոչընդոտների հաղթահարման ուղիները: Համաժողովը ձեւակերպելու է ամենաօպտիմալ լուծումները: