Սակրավորներն ու կինոլոգները ստուգել են շենքի բոլոր հարկերը և ոչինչ չեն հայտնաբերել:
Այսօր առավոտյան ահազանգ է ստացվել, թե ռումբ է տեղադրված տրանսպորտի նախարարության շենքում: Փրկարարները շենքից տարհանել են աշխատակիցներին: Նախարար Վահան Մարտիրոսյանը այսօր աշխատավայրում չի եղել: Նա մասնակցում է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի բացմանը: Սակրավորներն ու կինոլոգները ստուգել են շենքի բոլոր հարկերը և ոչինչ չեն հայտնաբերել: Նախարարության աշխատակիցները վերադարձել են իրենց պարտականությունների կատարմանը: