Վկայականների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել հանրապետության նախագահ, բանակի գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանը, երիտասարդ սպաների ծնողներն ու հարազատները, ուժային կառույցների ղեկավարները:
Սարդարապատի հուշահամալիրում այսօր ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտները հանդիսավորությամբ ստացել են իրենց սպայական վկայականները, և արդեն, որպես պրոֆեսիոնալներ, կհամալրեն Հայոց բանակի շարքերը: Վկայականների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել հանրապետության նախագահ, բանակի գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանը, երիտասարդ սպաների ծնողներն ու հարազատները, ուժային կառույցների ղեկավարները: Հանրապետության նախագահը ողջույնի և բարեմաղթանքի խոսք է ուղղել սպաներին: Արարողությանը հաջորդել է զորահանդեսը, մասնակիցները հանդիսավարությամբ անցել են հուշահամալիրի հրապարակով: