Այս տարվա մասնակիցների մեջ գերակշռող են հայերը՝ նաև Սփյուռքից:
Հայաստան են ժամանում տեսական Ֆիզիկայի համաշխարհային դեմքերը: Մեր երկիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ կազմակերպել է ամառային հերթական դասընթացներ՝ երիտասարդ գիտնականներին հնարավորություն տալով դասախոսություններ լսել, քննարկումներ անցկացնել ոլորտի համաշխարհային հեղինակությունների հետ: Այս տարվա մասնակիցների մեջ գերակշռող են հայերը՝ նաև Սփյուռքից: