Չեն պահպանվել աշխատակիցների պարբերաբար բուժզննության և սանիտարահիգիենիկ պահանջները, խախտվել են մակնշմանը, հումքին ու փաթեթավորող նյութերին վերաբերող պահանջները:
Պաղպաղակ արտադրող ընկերություններում խախտումներ են հայտնաբերվել: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է «Թամարա և Անի», «Ավետյանի Ա.Ս.Ա» , «Իգիթ», «Ոսկե Պինգվին», «Արմսվիթ» ընկերությունների որոշ գործառույթներ: Չեն պահպանվել աշխատակիցների պարբերաբար բուժզննության և սանիտարահիգիենիկ պահանջները, խախտվել են մակնշմանը, հումքին ու փաթեթավորող նյութերին վերաբերող պահանջները: Պաղպաղակի խմբաքանակները շուկայից հետ են կանչվել: Կասեցվել է նաև փափուկ պաղպաղակի մի քանի վաճառք: Նմուշներ են վերցրել ու լաբորատոր փորձաքննության ուղարկել: