Սեզոնի միրգ-բանջարեղենի արտահանումը հեշտացնելու, արագացնելու նպատակով՝ այժմ էլ ՊԵԿ-ն է սահմանային իր անցակետերին կարգադրություն ուղարկել:
Սեզոնի միրգ-բանջարեղենի արտահանումը հեշտացնելու, արագացնելու նպատակով՝ այժմ էլ ՊԵԿ-ն է սահմանային իր անցակետերին կարգադրություն ուղարկել: Գյուղմթերքի տեղափոխումը սպասարկել՝ շուրջօրյա ռեժիմով: Ծիրան- կեռասով բարձված մեքենաների մաքսային ձևակերպում-հսկողությունը պետք է կազմակերպվի արտահերթ, արագ ու անխոչընդոտ: Անհրաժեշտ լինի՝ ֆերմերի այգում կամ պահեստում կկատարվի գործը, միայն 24 ժամը չանցնի: Խնդիրների դեպքում արտահանող բիզնեսը կարող է բողոքել ուղիղ ՊԵԿ-ին: ՊԵԿ թեժ գիծ՝ 060-544-445, 060-544-344, 060 544 444